Logo

Գվարդիոլա․ «Այստեղ չկան հիմարներ»

17:17 / 04.12.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչու է այսքան երկար ժամանակ մնացել անգլիական ակումբում։ Օրեր առաջ 53-ամյա մասնագետը նոր պայմանագիր էր կնքել Անգլիայի չեմպիոնի հետ։

«Այն փաստը, որ արդեն անցել է 9 տարի, խոսում է շատ բանի մասին։ «Բարսելոնան» առանձնահատուկ ակումբ էր ինձ համար, քանի որ առաջին քայլերը կատարել եմ այդ ակումբում ու խաղացել թիմի կազմում։ Ակումբներն անհամեմատելի են շատ հարցերում։ «Բավարիայի» պես հսկայի մարզիչը լինելը ևս հսկայական փորձ էր ինձ համար։

Սակայն, եթե ես 9 տարի «Մանչեսթեր Սիթիում» եմ, դա միայն նրա համար է, որ այստեղ հասել եմ կայունության, և շատ գործոններ թույլ են տալիս լավ զգալ ինձ։ Գլխավոր պատճառ՞ը, թե ինչու եմ այսքան երկար մնացել ակումբում, դա այն է, որ այստեղ չկան հիմարներ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան 2016 թ. հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որը նախորդ 7 խաղում կրել է 6 պարտություն ու գրանցել մեկ ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա