«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության գլխավոր հավակնորդների մասին։
«Չեմպիոնական պայքարում 3 թիմ եմ տեսնում։ «Մանչեսթեր Սիթիի» հետ կպայքարեն նաև «Լիվերպուլը» և «Արսենալը»։ «Ասթոն Վիլային» և «Տոտենհեմին» ևս պետք չէ մոռանալ։ Ամեն ինչ կարող է փոխվել՝ կապված տարբեր հանգամանքներից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sports Brief-ը։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 22-րդ տուրում իսպանացի մասնագետի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 3-1 հաշվով հաղթել էր «Բարնլիին» և այս պահին 46 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Նույնքան միավոր ունի նաև մեկ խաղ ավելի անցկացրած «Արսենալը», իսկ առաջատարը «Լիվերպուլն» է, որը 22 խաղից հետո ունի 51 միավոր։


