Logo

Գվարդիոլա. «Անկում սպասում էինք, բայց ոչ այսքան լուրջ»

20:43 / 28.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի բացասական արդյունքների մասին: Նրա խոսքով` խաղային անկումը սպասելի էր, բայց ոչ այսքան լուրջ:

«Մենք անկում էինք սպասում, բայց ոչ այդքան լուրջ։ Հիմնական պատճառն այն է, որ մենք ունենք 7-8 վնասվածք ունեցող ֆուտբոլիստ։ Բայց ես տեսնում եմ թիմի բարձր ոգին և թե ինչպես են բոլորը մարզվում, որքան կենտրոնացած են»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է City Xtra-ն:

Անգլիական գրանդը բոլոր մրցաշարերում անցկացրած 13 անընդմեջ խաղում ունի 9 պարտություն: Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայում 18 խաղից հետո 28 միավորով 7-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա