Logo

Գվարդիոլա. «Ալվարեսը նման է Մեսիին»

13:07 / 30.12.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին համեմատել է ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Լիոնել Մեսիի հետ։

«Խուլիանը նման է Մեսիին: Նա պետք է հաղթեր աշխարհի առաջնությունում, որպեսզի ստանար արժանի բոլոր դափնիները: Արգենտինան կարող էր 11-մետրանոցներով պարտվել Նիդերլանդներին կամ Ֆրանսիային: Այդ դեպքում նա չեմպիոն չէր լինի, բայց կլիներ այն հիանալի խաղացողը, որն այսօր է:

Ալվարեսը մրցակցային առումով տարբերվող ֆուտբոլիստ է: Նրան պետք չէ հաղթել աշխարհի առաջնությունում, որպեսզի ես իմանամ, թե ինչպիսի խաղացող է: Արգենտինայի շնորհիվ Ալվարեսը վերադառնում է չեմպիոնի կարգավիճակում, և դա հիանալի է մեզ համար»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Կատարում կայացած Մունդիալի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2) և դարձել աշխարհի եռակի չեմպիոն: 22-ամյա Ալվարեսը մասնակցել էր աշխարհի առաջնության բոլոր խաղերին, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացիների ավագ Մեսին նույնպես մասնակցել էր բոլոր հանդիպումներին, դարձել 7 գոլի և երեք ասիստի հեղինակ: 35-ամյա Մեսին ճանաչվել էր եզրափակիչ խաղի և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ