Logo

Գվարդիոլա. «99,9% հավանականությամբ երկրորդ տարին անընդմեջ թրեբլ չենք անի»

12:44 / 10.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի հավատում, թե իր գլխավորած ակումբը երկրորդ տարին անընդմեջ թրեբլ կանի:

«Դա նման է հեքիաթի և շատ ավելի բարդ է, քան նախորդ տարի։ Կփորձենք հաղթել «Էվերթոնին», իսկ հետո կտեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։

99,9% հավանականությամբ երկրորդ անգամ անընդմեջ թրեբլ չենք անի, քանի որ դա երբեք ոչ մի ակումբի չի հաջողվել։ Եթե այդքան հեշտ լիներ, ակումբներից մեկը, օրինակ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», կկրկներ թրեբլը։

Այս հարցում ամեն ինչ այնքա՜ն բարդ է. նախկին հաջողությունները ոչինչ չեն երաշխավորում։ Երեք օրը մեկ պետք է կրկնել նույն գործողությունը` մինչև վերջ պայքարի մեջ մնալու համար։

Հուսով եմ մարտին և ապրիլին այս նույն տրամադրվածությունը կունենանք, որպեսզի մայիսին պայքարենք տիտղոսների համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում մանկունիական ակումբը դարձավ անգլիական Պրեմիեր լիգայի, Անգլիայի գավաթի ու Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ