Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կենսաբանական տարիքի մասին խոսելիս կատակել է, հաղորդում է GQ-ն:
- Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս ասել է, որ իր կենսաբանական տարիքը 28 է։ Որքա՞ն է Պեպ Գվարդիոլայի կենսաբանական տարիքը։
- Ես հիմա 75 տարեկան եմ (ծիծաղում է)։ Ես կոտրված եմ, ամեն ինչ ցավում է։ Այնպես որ, եթե սա իմ կենսաբանական տարիքն է... Գուցե, եթե թեստ հանձնեմ, պարզվի, որ ավելի երիտասարդ եմ։ Հուսով եմ, որ որոշ ժամանակ անց ավելի լավ կզգամ, քան հիմա:


