Logo

Գվարդիոլան՝ բրիտանացի երկրպագուների ստորագրահավաքի մասին. «Զվարճալի կատակ է»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:12 / 08.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է իր դիրքորոշումը բրիտանացի երկրպագուների ստորագրահավաքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Անգլիայում երկրպագուները կատակով ստորագրահավաք էին սկսել՝ մանչեսթերյան ակումբի նորվեգացի հարձակվող էռլինգ Հոլանդին Պրեմիեր լիգայից հեռացնելու պահանջով:

«Իմ մտքե՞րը այդ ամենի վերաբերյալ... կարծում եմ՝ զվարճալի կատակ է»,- 51-ամյա մարզչի խոսքը փոխանցում է Goal-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել էր ամռանը՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»: Գործարքի արժեքը կազմել էր 60 միլիոն եվրո: 

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա ռմբարկուն անցկացրել է 8 խաղ, խփել 14 գոլ ու կատարել 3 ասիստ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ