Նյու Յորքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է ամերիկացի Մայքլ Քոֆիին:
Գերծանր քաշային կարգում ելույթ ունեցող հայ բռնցքամարտիկը 6-րդ ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով: Դա Հովհաննիսյանի չորրորդ անընդմեջ հաղթանակ էր պրոֆեսիոնալ ռինգում:
Հիշեցնենք, որ նախորդ մենամարտերում 24-ամյա Հովհաննիսյանը պարտության էր մատնել ամերիկացիներ Ջես Բրայանին, Նիք Ջոնսին և Ջեյվոն Դաֆնիին: