Logo

Գործակալ. «Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Գերմանիայի և Ֆրանսիայի ակումբներ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:16 / 13.09.2022Մերոնք դրսում
null

Ֆուտբոլային գործակալ Թիմուր Գուրցկայան հայտարարել է, որ ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով դեռևս հետաքրքրված են Ֆրանսիայի և Գերմանիայի մի շարք ակումբներ:

«Սպերցյանի նկատմամբ հիմա էլ կա հետաքրքրություն։ Ամբողջ հարցը «Կրասնոդարի» սեփականատիրոջ մեջ է: Գալիցկին Սպերցյանի տրանսֆերային իրավունքը չի վաճառի։ Միայն հանուն 10-15 միլիոն եվրոյի այս գործարքը չի կայանա։

Եթե ​​լինի առաջարկ, որը կխելագարեցնի խաղացողին, եթե Էդուարդն ինքը տրանսֆեր խնդրի, ապա Գալիցկին կարող է գնալ դրան։ Նա Սպերցյանին կուղարկի միայն բարձրակարգ ակումբ, ոչ թե միջակ:

Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Գերմանիայի և Ֆրանսիայի ակումբներ: Սպերցյանը պատրաստի խաղացող է, որը կարող է փոփոխություն մտցնել»,- գործակալը հայտնել է «Чемпионат»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ ամռանը հաղորդվում էր «Մոնակոյի», ֆրանսիական «Նիսի», «Մարսելի», Լևերկուզենի «Բայերի»՝ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրվածության մասին: 

22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ