«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է մեկնաբանել անգլիական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցը։
«Ես չեմ մտածում դրա մասին։ Չեմ մտածում ապագա աշխատանքի մասին։ Ես այն մարդկանցից չեմ, որ շատ է մտածում ապագայի մասին, երբ գործող պայմանագիր ունի։ Ես մտածում եմ «Սաութհեմփթոնի» դեմ կայանալիք խաղի մասին։
Ես բավականաչափ լավը չեմ, որ մտածեմ երկարաժամկետ ապագայի մասին, քանի որ իմ ապագան մշտապես պայմանավորված է արդյունքներով։ Դա է պատճառը, որ այս թեման ինձ ոչ մի վայրկյան չի անհանգստացնում։ Լավ եմ զգում, ակումբն ինձ ամեն ինչ տվել է»,- Գվարդիոլայի խոսքն է հաղորդում իսպանական Sport-ը։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ 22 տուրերից հետո «քաղաքայինները» 56 միավորով միանձնյա գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։