Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի նորեկ, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Անգլիայի Սուպերգավաթի խաղում Հոլանդի խաղն աղետ էին համարում, իսկ հիմա նա «պատռում» է Պրեմիեր լիգան։ Բայց ես գուշակ չեմ, այդ պատճառով էլ չեմ կարող ասել՝ ինչ կլինի վաղը։ Մենք հիացած ենք Էրլինգով։
Խոսքը ոչ միայն նրա խաղի մասին է, այլ նաև մարզչական շտաբի հետ աշխատանքն է։ «Մանչեսթեր Սիթիի» մյուս ֆուտբոլիստները նույնպես հիանալի խաղ են ցուցադրում։ Էրլինգն ընդամենը 22 տարեկան է, այդ պատճառով էլ ծանրաբեռնվածության խնդիր չի առաջանա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։
2022/23 մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 6 խաղի, խփել 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Անգլիական ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։


