Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառել, որ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է հեռանալ թիմից:
«Երբեմն պետք է վաճառել: Կարևորը խաղացողների կամքն է։ Ես ուզում եմ, որ մարդիկ այստեղ երջանիկ լինեն։ Մենք միասին փորձում ենք հասնել դրան։
Ես կցանկանայի, որ Բերնարդուն մնար, քանի որ նա շատ յուրահատուկ խաղացող է մեր թիմի համար, բայց չգիտեմ, թե ինչ կլինի։ Կատարյալ կլինի, եթե նա մնա: Եթե Սիլվան հեռանա... Ամբողջ խնդիրն այն է, որ այդպիսին է ֆուտբոլը։
Ֆուտբոլիստները ցանկություններ ունեն, և ես այն մարդը չեմ, որը կարող է խանգարել նրանց իրականացնել դրանք։ Ֆուտբոլիստի կարիերան կարճ է. Ես ակումբի մի փոքր մասնիկն եմ, պետք է դա քննարկեմ ակումբի հետ, ղեկավարությունը որոշում կկայացնի, և ես կհամաձայնվեմ»,- հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը Goal-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվան պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական «Բարսելոնայի» հետ: Պորտուգալիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպանը 2017 թվականի հուլիսից է խաղում «Մանչեսթեր Սիթիում»: Սիլվան նախորդ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի կազմում անցկացրած 50 խաղում դարձել էր 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:


