Logo

Գվարդիոլա. ««Արսենալն» ավելի լավ սկսեց մրցաշրջանը, քան մենք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:09 / 10.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարի մասին:

«Ամեն տարի մենք որոշ առումներով մի փոքր ավելի լավն ենք եղել, բայց այս մրցաշրջանում ընդամենը 9 խաղ ենք անցկացրել: Կարևորն այն է, որ ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում այս ընթացքում մենք լավագույն դիրքերում ենք։ Չեմպիոնների լիգայում մեզ մեկ հաղթանակ է մնացել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար:

Իսկ Պրեմիեր լիգայում ամեն ինչ եռում է։ Մենք չենք կարող մոռանալ մի բան՝ կա մեկ թիմ, որը մեզնից լավն է։ Սա իրականություն է։ Իրականում «Արսենալը» ավելի լավ սկսեց մրցաշրջանը, քան մենք: Մենք չենք գլխավորում աղյուսակը»,- ​​Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ անցկացրած 9-ական հանդիպումներից հետո Լոնդոնի «Արսենալը» 24 միավորով առաջատարն է, իսկ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հետ է 1 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ