Logo

Գվարդիոլան բացատրել է՝ ինչու մինչև հիմա «Մանչեսթեր Սիթիի» հետ չի հաղթել Չեմպիոնների լիգան

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:42 / 12.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե իր գլխավորությամբ «Քաղաքայինները» ինչու մինչև հիմա չեն հաղթել Չեմպիոնների լիգան:

«Պատճառը Մադրիդի «Ռեալն» է: Ես կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան, բայց դա կպչուն միտք չէ, այլ երազանք: Դա նպատակ է, որը մեր ուժերի սահմանում է:

Ես հասկանում եմ, որ մեր մրցակիցները լավն են, ու մրցաշարը դժվար է, բայց ես բազմիցս ասել եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը չեմ դարձել Չեմպիոնների լիգան հաղթելու համար:

Ես առաջինն եմ, որը կցանկանար հաղթել այս մրցաշարը, բայց նույնը նաև Մյունխենում էր: «Բարսելոնայի» հետ մենք երկու անգամ հաղթել ենք Չեմպիոնների լիգան, բայց ես կցանկանայի հաղթել 4 անգամ:

30 կամ 40 մրցաշրջանում ես կցանկանայի հաղթել յուրաքանչյուր Չեմպիոնների լիգայում, սակայն ես ինձ անհաջողակ չեմ զգում, երբ չեմ հաղթում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթիի» հետ 4-ական անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան և Անգլիայի լիգայի գավաթը, 1 անգամ՝ Անգլիայի գավաթը և 2 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ