Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի կազմում տպավորիչ արդյունավետություն գրանցող նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Երբ գնդակը Հոլանդի մոտ է, նա գիտի՝ ինչ փոխանցումներ են ինձ դուր գալիս: Նա կարող է բարելավել իր խաղի շատ կետեր: Բոլոր գիտեն, որ Էրլինգը կարող է ավելի լավը դառնալ: Մենք բոլորս կարող ենք կատարելագործվել, քանի դեռ չենք մահացել:
Լավ կլինի, եթե Հոլանդը ռեկորդներ գրանցի, բայց ցանկացած ռեկորդ կարելի է շրջանցել: Հույս ունեմ, որ նա կկարողանա նույն ոգով շարունակել: Անգլիայի սուպերգավաթից հետո մարդիկ կասկածներ ունեին, բայց եկեք կենտրոնանանք կայանալիք խաղերի վրա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Անգլիայի ընթացիկ առաջնության 8 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» 20 միավորով երկրորդն է: Առաջատարը Լոնդոնի «Արսենալն» է՝ 21 միավոր: