Logo

Relevo. Գրիզմանը վերջնականապես կողմնորոշվել է իր ապագայի հարցում

15:32 / 16.04.2025Ֆուտբոլ
null

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան թիմում, հայտնում է Relevo-ն:

34-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական ակումբը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Առաջիկա ամռանը ֆրանսիացու հեռանալն «Աթլետիկոյից» բացառվում է: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շարունակում է Գրիզմանին համարել առանցքային ֆուտբոլիստ ու անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը, որ համոզեն ֆուտբոլիստին մնալ ևս 2 տարի: 

Բանակցությունները կողմերի միջև ընթացել են միջազգային դադարի ժամանակ, և ձեռք է բերվել վերջնական համաձայնություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ