Logo

Գրիզմանը վերցրել է Ֆելիշի խաղային համարը

14:06 / 07.07.2023Ֆուտբոլ
null

«Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կրկին մադրիդյան ակումբում կխաղա «7» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստն իսպանական գրանդ վերադառնալուց հետո նախորդ երկու մրցաշրջաններում խաղացել էր «8» համարի մարզաշապիկով: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն «Աթլետիկոյում» «7» համարի մարզաշապիկով խաղացել էր նաև 2014-2019 թվականներին:

Մինչև այս «Աթլետիկոյում» «7» համարը պատկանում էր պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշին, որն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով Լոնդոնի «Չելսիում» անցկացնելուց հետո վերադարձել է ակումբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ