«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ESPN-ի հետ հարցազրույցում ներկայացրել է իր երազանքի ֆուտբոլիստին: Ֆրանսիացին օգտագործել է թե՛ գործող, թե՛ արդեն կարիերան ավարտած աստղերի լավագույն որակները:
«Ինձ համար կատարյալ ֆուտբոլիստը պետք է կարողանա փոխանցում կատարել՝ ինչպես Դևիդ Բեքհեմը, պետք է ունենա Սերխիո Բուսկետսի խաղային ինտելեկտը, պիտի Կրիշտիանու Ռոնալդուի նման ուժեղ լինի ֆիզիկապես: Կավելացնեի իմ դիմացկունությունը, Կոկեի աշխատասիրությունն ու Թիերի Անրիի արագությունը: Իմ երազանքների ֆուտբոլիստը նաև պետք է Լիոնել Մեսիի տեխնիկայից ունենա, իսկ ինչ վերաբերում է գրոհները եզրափակելուն, ապա լավագույն օրինակը Ֆիլիպո Ինձագին է»,- ընդգծել է ֆրանսիացին:
Հիշեցնենք, որ Գրիզմանը 2018-ին դարձել է աշխարհի չեմպիոն, 2022-ին՝ փոխչեմպիոն, բայց կարիերայում երբեք չի նվաճել Լա լիգայի տիտղոսը: