Logo

Գրիզմանը կարող է հեռանալ Ֆրանսիայի հավաքականից Դեշամի որոշման պատճառով 

13:53 / 21.03.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է ավարտել միջազգային կարիերան Ֆրանսիայի հավաքականի ավագի թևկապը չստանալու պատճառով, հայտնում է Le Figaro-ն:

32-ամյա ֆուտբոլիստին դուր չի եկել, որ Դիդյե Դեշամը որոշել է ազգային թիմի նոր ավագ նշանակել Փարիզի ՊՍԺ-ի 24-ամյա ռմբարկու Կիլիան Մբաեին:

Գրիզմանը կարծում է, որ ինքն ավելի փորձառու է և կարող է հաջողությամբ փոխարինել ԱԱ-2022-ից հետո կարիերան ավարտած, «Եռագույնների» նախկին ավագ, Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսին:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի գույները պաշտպանում է 2014 թվականից: Աշխարհի չեմպիոնն ազգային թիմում անցկացրել է 117 խաղ ու խփել 42 գոլ:

Ֆրանսիացիները մարտի 24-ին Եվրո-2024-ի ընտրական փուլում կմեկնարկեն Նիդերլանդների թիմի դեմ տնային խաղով, իսկ երեք օր անց կհյուրընկալվեն Իռլանդիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա