Logo

Cadena SER. Գրիզմանը կարող է հեռանալ «Աթլետիկոյից»

14:55 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է հեռանալ ակումբից, գրում է Cadena SER-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2026թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր ունի, բայց ծրագրում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալ մադրիդյան գրանդը։

34-ամյա հարձակվողը կարիերան MLS-ում շարունակելու տարբերակ ունի. նրան դուր է գալիս ԱՄՆ-ում բնակվելու գաղափարը։

Գրիզմանն «Աթլետիկո» է վերադարձել 2021թ. օգոստոսին։ Նա «Ռոխիբլանկոսում» հանդես է եկել նաև 2014-2019թթ.։ Ֆրանսիացին ակումբում 431 խաղում խփել է 197 գոլ, կատարել 91 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ