«Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, դուբլի հեղինակ դառնալով «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրի խաղում (3-3), հավասարվել է մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու Լուիս Արագոնեսին։
32-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» կազմում գոլերի քանակը հասցրել է 173-ի։
Լուիս Արագոնեսը մադրիդյան ակումբում խաղացել է 1964-1974 թվականներին։ Անտուան Գրիզմանը 2021 թվականին է վերադարձել «Աթլետիկո», որի գույները պաշտպանել է նաև 2014-2019 թվականներին։