Logo

Գրիզմանը գերազանցել է Մեսիի յուրատեսակ ռեկորդը

16:23 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում մեկ մարզչի գլխավորությամբ անցկացրած խաղերում խփած գոլերի քանակով ռեկորդ է սահմանել, հաղորդում է լրագրող Պեդրո Մարտինը:

Ֆրանսիացին Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ մադրիդյան թիմի կազմում Իսպանիայի առաջնությունում խփել է 138 գոլ` գերազանցելով Լիոնել Մեսիի ցուցանիշը: Նախկինում լեգենդար արգենտինացին կատալոնական «Բարսելոնայի» կազմում Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Լա լիգայում խփել էր 137 գոլ:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ