Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է, հաղորդում է B/R Football-ը:
34-ամյա ֆուտբոլիստը 521-րդ հանդիպումն է անցկացնում Իսպանիայի առաջնությունում: Գրիզմանը շրջանցեց կատալոնական «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»:
Այս պահին «Աթլետիկոն» Լա լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվել է կատալոնական «Էսպանյոլին», հաշիվը 1-1 է: Խաղը հեռարձակվում է Fast Sports 2 հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Antoine Griezmann is making his 𝟓𝟐𝟏𝐬𝐭 La Liga appearance.
— B/R Football (@brfootball) March 29, 2025
He overtakes Leo Messi as the foreigner with the most in Spain's top flight 👑 pic.twitter.com/YuA315eEMo


