Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 130 խաղ անցկացրած չորրորդ ֆուտբոլիստն է:
33-ամյա ֆուտբոլիստը մեկնարկից մասնակցում է Ավստրիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղին:
Ֆրանսիայի հավաքականում անցկացրած խաղերով Գրիզմանին գերազանցում են միայն Օլիվյե Ժիրուն (133), Լիլիան Թյուրամը (142) և Ուգո Լյորիսը (145):
Հիշեցնենք, որ Գրիզմանը 2014 թվականի մարտից է խաղում աշխարհի փոխչեմպիոնի կազմում:
Ֆրանսիացիներն առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով հաղթում են Ավստրիայի հավաքականին: