Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի ռմբարկու Անտուան Գրիզմանը սոցցանցերում հրապարակել է լուսանկար և ավելի է թեժացրել MLS տեղափոխվելու մասին լուրերը:
33-ամյա ֆուտբոլիստը լուսանկարում շրջապատված է սեղանի խաղերով և հավաքածուի քարտերի տուփերով, ընդ որում, առաջին պլանում արկղ է, որը վերաբերում է MLS-ին, դիմային մասում փակցված է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի նկարը:
«Գրասենյակային հոբի»,- լուսանկարին կից գրել է 2018թ․ աշխարհի չեմպիոնը:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել է 21 գոլի և 8 ասիստի հեղինակ: