Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը 500-րդ հանդիպումն է անցկացրել իսպանական Լա լիգայում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը 8-րդ տուրում մադրիդյան դերբիում «Ռեալի» դեմ խաղում (1-1) եղել է մեկնարկային կազմում։
Opta-ի փոխանցմամբ` Գրիզմանն Իսպանիայի առաջնության 14-րդ ֆուտբոլիստն է, որը հատել է 500 հանդիպման սահմանը։ Օտարերկրացի ֆուտբոլիստների շրջանում նա այդ ցուցանիշով զիջում է միայն կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսիին (520 հանդիպում)։
Գրիզմանը Լա լիգայում հանդես է եկել նաև «Ռեալ Սոսիեդադում» ու «Բարսելոնայում», խփել 192 գոլ, կատարել 93 արդյունավետ փոխանցում։