Logo

Գրիզման. «Ցանկանում եմ՝ «Աթլետիկոն» իմ վերջին թիմը լինի Եվրոպայում»

17:14 / 14.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը հայտարարել է, որ եվրոպական այլ ակումբ տեղափոխվելու ցանկություն չունի:

«Ես ցանկանում եմ, որ «Աթլետիկոն» լինի իմ վերջին ակումբը Եվրոպայում: Հետո կարող եմ վայելել ֆուտբոլն այլ վայրերում:

Այստեղ խաղալու ցանկություն ունեմ, ընդ որում՝ այն մակարդակի վրա եմ, որն անհրաժեշտ է թիմին։ 

Տեսնենք՝ ինձ հնարավորություն կտա՞ն այստեղ շարունակելու, քանի որ շատ լավ խաղացողներ են թիմում: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները մրցաշրջանի ընթացքում»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Atletico Universe-ը:

32-ամյա Գրիզմանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 խաղի, որոնցում խփել է 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա