Logo

Գրիզման. «Այդ տրանսֆերը մեծ ցավ պատճառեց երկրպագուներին»

15:39 / 01.03.2023ՍՊՈՐՏ
null

«Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր՝ 2019 թվականին մադրիդյան ակումբից կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության մասին:

«Այդ տրանսֆերը մեծ ցավ պատճառեց երկրպագուներին: Նրանք ինձ ամբողջությամբ նվիրված էին, իսկ ես արդյունքում հեռացա, քանի որ ցանկանում էի և ունեի դրա կարիքը:

Ես նույնպես կզայրանայի, եթե լինեի երկրպագու: Ես արժանի էի այդ վերաբերմունքին: Հետ վերադառնալուց հետո սկսեցի քրտնաջան աշխատել, որ փորձեմ փոխել այդ վերաբերմունքը:

Մտերիմներս գիտեն, որ կարևորում եմ երկրպագուների հետ հարաբերությունները: Բարձր մակարդակով խաղալու համար ինձ պետք է նրանց աջակցությունը»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Movistar-ը:

Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 23 խաղի, խփել 7 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ