Ջեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի դատարանին հայց է ներկայացրել մի կին ու հատարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում:
Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել է իրեն և սպառնացել իր երեխաներին:
Բառնեթի փաստաբանները հերքել են մեղադրանքը և խոստացել են մինչև վերջ պայքարել՝ իրենց հաճախորդի իրավունքների համար:


