Logo

Գրինվուդը 11-մետրանոցն իրացրել է «թույլ» ոտքով

10:57 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրում «Բետիսն» ու «Խետաֆեն» բաժանվել են ոչ-ոքիով՝ 1-1։

Խաղի երկու գոլերն էլ առաջին խաղակեսում գրանցվել են 11-մետրանոց հարվածով։ Հաշիվը բացել է «Խետաֆեում» վարձակալությամբ հանդես եկող անգլիացի վինգեր Մեյսոն Գրինվուդը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլը խփել է իսպանացի կիսապաշտպան Իսկոն։

Ընդ որում՝ Գրինվուդը մրցակցի դարպասը գրավել է աջ ոտքով, թեև նա ձախլիկ է։

Հիշեցնենք, որ 22-ամյա անգլիացու տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրինվուդը մասնակցել է 15 հանդիպման, դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ