Logo

Գրինվուդը կրկին ազատության մեջ է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:08 / 19.10.2022ՍՊՈՐՏ
Մեյսոն Գրինվուդ-2

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, որն ավելի վաղ խախտել էր գրավով պայմանական ազատ արձակման կարգն ու ազատազրկվել, կրկին ազատության մեջ է, հայտնում է Sky Sports-ը:

21-ամյա ֆուտբոլիստին գրավով կրկին բաց են թողել ուրբաթ կայացած փակ լսումների արդյունքում:

Հիշեցնենք, որ անգլիացին փետրվարին ձերբակալվել էր Չեշիրում գտնվող իր տանն այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվել էին նրա ընկերուհու լուսանկարները՝ բռնության հետքերով։

Աղջիկը պնդել էր, որ բռնության է ենթարկվել Գրինվուդի կողմից։ Նախապես մարզիկին ձերբակալել ու հարցաքննել էին բռնաբարության, հարձակում գործելու և մահվան սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ