«Գրիմսբի Թաունի» դարպասապահ Քրիսթի Փիմը Լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաղթական խաղից հետո խոստովանել է, որ երկրպագում է «Կարմիր սատանաներին», հայտնում է Sky Sports-ը:
«Դեռ չեմ գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել: Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ ու փոքր-ինչ զայրացած եմ նաև արդյունքի համար: Բայց հենց այսպիսի պահերի համար ես ֆուտբոլ խաղում: Ուղղակի հրաշալի է:
Հարվածաշարում պետք է ավելին անեի: Ես ընդամենը մեկ սեյվ եմ կատարել: Մնացած ամեն ինչ արել են թիմակիցներիս»,- ասել է «Գրիմսբիի» դարպասապահը:
Կարդացե՛ք նաև՝


