«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշն այլևս անձեռնմխելի չէ թիմում և կարող է հեռանալ ակումբից, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ցավում եմ, որ նա չի ստանում այն խաղաժամանակը, որին հավանաբար արժանի է: Պիտի փաստեմ, որ Դոկուի ու Սավինյոյի ներգրավվածությունը և օգտակարությունը շատ ավելի մեծ են: Սա է այս իրավիճակի միակ պատճառը:
Այնպես չէ, որ Ջեքն ինձ դուր չի գալիս կամ չեմ վստահում նրան», - «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքն է մեջբերում իտալացի ինսայդերը:


