«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում:
Հանգստյան օրերին անգլիացին որոշել է քայլել Մանչեսթերի փողոցներով: Նրան ընկերակցել են «քաղաքաբնակների» այլ ֆուտբոլիստներ՝ Ռիադ Մահրեզն ու Կայլ Ուոկերը:
Քաղաքի բնակիչներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գրիլիշը, հարբած վիճակում, ցանկանում է մտնել Մանչեսթերի ակուբներից մեկը, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը 26-ամյա ֆուտբոլիստն «Ասթոն Վիլայից» տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթի»: Գործարքի արժեքը կազմել էր 117,5 մլն եվրո (ըստ՝ Transfermakt-ի):