Գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի հերթական խաղարկության 58 կգ քաշայինների պայքարում, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է նաև 71 կգ քաշային Արամ Աղաջանյանը, որը, սակայն, հաջողություն չի գրանցել:
Մարզիկներին մրցավայր է ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը:
Հայաստանի սամբիստներին առաջիկայում շատ կարևոր ստուգատես է սպասվում՝ Երևանում նոյեմբերի 10-12-ը նշանակված աշխարհի առաջնությունը: