Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթող ճանաչվեց Ֆլորիանոպոլիսում անցկացված շախմատային 8-րդ փառատոնում՝ 10 հնարավորից վաստակելով 8,5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած ամերիկացի Ռոբերտ Հունգասկուն:
Մխիթարյանը մրցաշարը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով: Միայն 5-րդ տուրում Ալեխանդրո Լագիդեյին հաջողվեց կանգնեցնել հայ շախմատիստի հաղթարշավը՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի:
Մխիթարյանը մրցաշարում մնաց անպարտելի՝ տոնելով 7 հաղթանակ, 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի: