Մադրիդի «Աթլետիկոն» կատալոնական «Բարսելոնայից» ձեռք է բերել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Աթլետիկոն» և 31-ամյա ֆուտբոլիստը ստորագրել են 4 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Մադրիդցիները Գրիզմանի տրանսֆերի համար վճարել են 20 միլիոն եվրո, ևս 4 միլիոն բոնուս կատալոնական ակումբը կստանա հետագայում:
2019 թվականի հուլիսի 14-ին «Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերային իրավունքն «Աթլետիկոյից» ձեռք էր բերել 120 միլիոն եվրոյով, իսկ 2021 թվականի ամռանը վարձակալությամբ կրկին նրան ուղարկել էր մադրիդյան ակումբ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 խաղի, խփել 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: