Logo

Գրեթե 1 տարի ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Ֆեռնանդինյոն ավարտել է կարիերան

21:15 / 20.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դոնեցկի «Շախտյորում» և անգլիական «Մանչեսթեր Սիթիում» տպավորիչ մրցաշրջաններ անցկացրած բրազիլացի կիսապաշտպան Ֆեռնանդինյոն, որը 2025 թվականի հունվարի 1-ից ազատ գործակալի կարգավիճակ ունի, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Globo-ն:

«Ես արդեն հոգնած եմ։ Այլևս մոտիվացիա չունեմ ֆուտբոլում։ Ես արդեն ամեն ինչի հասել եմ։ Հիմա ժամանակն է վայելելու կյանքն ընտանիքիս հետ»,- ասել է 40-ամյա բրազիլացին:

Ֆեռնանդինյոն կարիերան սկսել էր բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեում»: Կարիերայի մայրամուտին բրազիլացին վերադարձել էր հարազատ ակումբ:

Ֆեռնանդինյոն «Շախտյորի» կազմում դարձել էր Ուկրաինայի 6-ակի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 5 անգամ Պրեմիեր լիգայի հաղթող: 2019 թվականին էլ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում նա հաղթել էր Ամերիկայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ