Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը: Մասնակցում էին շուրջ 350 մարզիկներ Երևանից և մարզերից, հաղորդում է ֆերերացիայի մամուլի ծառայությունը։
«Թեժ և տեխնիկապես գրագետ մրցապայքարն ապացուցեց, որ Հայաստանում գրեփլինգը իսկապես բարձր զարգացում է ապրել։ Շնորհավորում ենք մարզիկներին ու շնորհակալ ենք ֆանտաստիկ մրցման համար»,- նշված է Հայաստանի գրեփլինգի ֆերերացիայի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել էին գրեփլինգի մեծահասակների Եվրոպայի, ինչպես նաև U15, U17, U20, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունների` ընդհանուր հաշվով նվաճելով 15 մեդալ (6 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե):


