Գրեփլինգը շարունակում է ավելի մասսայական մարզաձև դառնալ Հայաստանում։ Էջմիածին քաղաքում բացվել է ևս մեկ մարզական ակումբ։
«Ուրախ ենք հայտարարել, որ այսուհետ Էջմիածին քաղաքում կգործի ՀԳՖ նորանշանակ փոխնախագահ Անդրանիկ Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Գրեփլինգ Էջմիածին» մարզական ակումբը, որի բացմանը ներկա էին նաև ՀԳՖ նախագահ Սարգիս Բազինյանը և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը:
Մեր ֆեդերացիան, նախագահ Սարգիս Բազինյանի գլխավորությամբ, պատրաստակամ է աջակցել սպորտի զարգացմանը և տարածմանը նաև մեր մարզերում:
Հաջողություն և մեծ հաղթանակներ ենք մաղթում մեր նորաբաց ակումբին ու սաներին»,- նշված է գրեփլինգի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։