Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գրենիկ Պետրոսյանը «Փյունիկից» տեղափոխվել է «Նոա»:
«Ուրախ եմ այս հնարավորության համար: Բոլոր ուժերս կներդնեմ թիմի հաջողություններին նպաստելու համար»,- ասել է Պետրոսյանը տեղափոխությունից հետո:
Հարձակվողը «Նոայում» կխաղա «30» համար համազգեստով:
22-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ում: Պետրոսյանը 2023/2024 մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել էր 31 խաղի, դարձել 8 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի բարձրագույն լիգայում Պետրոսյանն անցկացրել է 88 հանդիպում և դարձել 16 գոլի հեղինակ։