Logo

Գրեփլինգի ԱԱ. Հայաստանը նվաճել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:45 / 15.10.2022Գրեփլինգ
null

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայացած գրեփլինգի աշխարհի առաջնության No-Gi ոճում Հայաստանը նվաճել է 1 արծաթե մեդալ:

62 կգ քաշային կարգում Մայիս Ներսեսյանը հասել է մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել է Իսրայելը ներկայացնող մարզիկին:

Ներսեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ հաղթելով ուկրաինացի և ղազախ մրցակիցների:

Արթուր Զաքարյանը (84 կգ) հաղթել է ֆրանսիացի և ամերիկացի մարզիկներին ու գոտեմարտել բրոնզե մեդալի համար, բայց վնասվածքի պատճառով հաջողության չի հասել: Արսեն Ալեքսանյանը (66 կգ) պայքարել է սփոփիչ գոտեմարտում:

Մ17 մրցաշարում (No-Gi) Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Ղազախյանը (58 կգ) և Նահապետ Էքիզյանը (69 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ

Հոկտեմբերի 15-ին Իսպանիայում կմեկնարկի Gi ձևաչափով աշխարհի առաջնությունը: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ