Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտնել է, որ Գրեմ Փոթերը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ «Ազնվականներն» ու անգլիացին 5 տարվա պայմանագիր են կնքել։
Ավելի վաղ Փոթերն աշխատել է «Բրայթոնում»։ Նա թիմի ղեկին էր 2019 թվականի մայիսից։ Հաղորդվում էր, որ «Չելսին» որպես փոխհատուցում 10 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի «Բրայթոնին»։
Հիշեցնենք, որ երեկ «Չելսին» տարածեց հայտարարություն, որում ասվում էր, որ դադարեցնում է համագործակցությունը Թոմաս Տուխելի հետ։
Անգլիայի Պրեմիեր լիգայում «Ազնվականները» 6-րդ տեղում են։ Թիմը 6 տուրերում 3 հաղթանակ է տարել, պարտվել 2 անգամ և 1 խաղ ավարտել ոչ-ոքի։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Չելսին» 0-1 հաշվով պարտվել էլ Զագրեբի «Դինամոյին»։


