Մանչեսթեր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
20-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է բռնաբարության և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անգլիացու նախկին ընկերուհին, Հարիետ Ռոբսոնը ապացույցներ էր ներկայացրել:
«Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել Գրինվուդին մարզումներից և խաղերից անորոշ ժամանակով հեռացնելու մասին: