Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության լավագույն ռմբարկու, կանադացի Ուեյն Գրեցկին կարծում է, որ «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը կարող է գերազանցել իր ռեկորդը: Գրեցկին NHL-ում խփել է 894 գոլ, իսկ ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղ բարձրացած 37-ամյա Օվեչկինը՝ 808 գոլ:
«Կարծում եմ, որ մենք արդեն հասել ենք այն կետին, որ ասենք՝ Օվեչկինը կարող է գերազանցել: Մեկ տարի առաջ ասում էինք, որ հարցն այն է, թե երբ կանի։ Դա լավ է հոկեյի համար: Սա դրական կետ է, ավելի լավ չէր կարող լինել։ Նա հիանալի է:
Թե որքանով Օվեչկինը կարող է բարձրացնել նշաձողը, կախված է նրանից, թե որքան ժամանակ կխաղա: Հուսով եմ, որ վնասվածքներ չեն լինի»,- կանադացու խոսքը մեջբերում է NHL-ի մամուլի ծառայությունը:
NHL-ի պատմության 10 լավագույն ռմբարկուները
1. Ուեյն Գրետցկի (Կանադա) - 894 գոլ
2. Ալեքսանդր Օվեչկին (Ռուսաստան) - 808
3. Գորդի Հոու (Կանադա) - 801
4. Յարոմիր Յագր (Չեխիա) - 766
5. Բրետ Հալ (ԱՄՆ) - 741
6. Մարսել Դիոն (Կանադա) - 731
7. Ֆիլ Էսպոզիտո (Կանադա) - 717
8. Մայք Գարտներ (Կանադա) - 708
9. Մարկ Մեսյե (Կանադա) - 694
10. Սթիվ Այզերման (Կանադա) - 692
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Օվեչկինն ավելի վաղ դարձել էր NHL-ի մեկ ակումբում ամենաշատ գոլ խփած հոկեյիստը՝ գերազանցելով Գորդի Հոուի ռեկորդը: Ռուս հոկեյիստը «Վաշինգտոն Քեփիթալզում» է խաղում 2005 թվականից: