Logo

Հրանտ-Լեոն Ռանոսը մերժել է 15 ակումբի առաջարկ

00:13 / 20.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է մի շարք ակումբների առաջարկները, հայտնում է Sky Sports-ը։

15 ակումբ ցանկություն է հայտնել վարձակալել Ռանոսին, սակայն թե՛ ֆուտբոլիստը, թե՛ «Բորուսիան» չեն տվել իրենց համաձայնությունը։ Ակումբներից մեկը եղել է հոլանդական «Նեյմեգենը», որտեղ վարձավճարով տեղափոխվել է «Բորուսիայի» մեկ այլ ֆուտբոլիստ Իվանդրո Սանչեսը։

20-ամյա Ռանոսը 2023 թվականի ամռանն է տեղափոխվել գերմանական ակումբ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել մեկ գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա