Logo

«Գրանդ Սվիս». Ռոբերտ Հովհաննիսյանն աշխարհի չեմպիոնի հետ ոչ-ոքի է գրանցել

00:17 / 14.09.2025Շախմատ
null

«Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 9-րդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է գրանցել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ:

Հնդիկ շախմատիստին հաջորդ մրցափուլում կհանդիպի Գաբրիել Սարգսյանը:

Շանթ Սարգսյանն էլ 9-րդ մրցափուլում ոչ-ոքի է գրանցել «Գրանդ Սվիս 2023»-ի հաղթող Վիդիտ Սանտոշ Գուջրաթիի հետ:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի ներկայացուցիչների միավորները

  • Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր
  • Արամ Հակոբյան՝ 5 միավոր
  • Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր
  • Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր
  • Հայկ Մարտիրոսյան՝ 3 միավոր
  • Էլինա Դանիելյան` 5 միավոր
  • Լիլիթ Մկրտչյան՝ 4 միավոր

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ