Logo

Grand Chess Tour. Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում

12:50 / 14.08.2025Շախմատ
null

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 

Արոնյանը վերջին երեք խաղափուլերում սպիտակներով մրցել է Սեմ Շենքլենդի (ԱՄՆ) և Գրիգորի Օպարինի (ԱՄՆ), իսկ սևերով` Լիեմ Լիի (Վիետնամ) դեմ։ 42-ամյա շախմատիստը մրցաշարի վերջնական արդյունքներով զիջել է միայն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Օգոստոսի 14-ին կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ