«Լոնդոն Սիթին» կատարել է կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը, գրում է L'Equipe-ը:
Անգլիական ակումբը 1.65 միլիոն եվրո է վճարել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Գրեյս Գեյորոյի համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր Օլիվիա Սմիթին, որը ևս 2025թ. փոխեց ակումբը՝ 1 միլիոն ֆունտով «Լիվերպուլից» տեղափոխվելով «Արսենալ»:
28-ամյա Գեյորոն Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 103 խաղ, խփել 22 գոլ, մասնակցել 2 Մունդիալի, 2 Եվրոյի, ինչպես նաև 2024 թվականի Օլիմպիական խաղերին:


