Իսպանական «Գրանադան» նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմը գլխավորել է Խոսե Ռամոն Սանդովալը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
55-ամյա իսպանացի մասնագետն անդալուսական ակումբը գլխավորել է նաև 2015/16 մրցաշրջանում:
«Գրանադայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Սանդովալը կփոխարինի ուրուգվայցի Ալեքսանդր Մեդինային, որը 2023թ․ փետրվարից էր աշխատում իսպանական ակումբում։
«Գրանադան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 28 խաղից հետո ունի 14 միավոր և զբաղեցնում է 19-րդ տեղը:
📜 𝐂𝐨𝐦𝐮𝐧𝐢𝐜𝐚𝐝𝐨 𝐎𝐟𝐢𝐜𝐢𝐚𝐥: José Ramón Sandoval, nuevo entrenador del Granada CF. #𝙀𝙩𝙚𝙧𝙣𝙖𝙇𝙪𝙘𝙝𝙖 🇦🇹
— Granada CF ❤️⚪️ (@GranadaCF) March 19, 2024


